Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

22:13 / 24.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարիերան կշարունակի երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գործարքի արժեքը կկազմի 19 միլիոն եվրո: 29-ամյա ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր: 

Զաբիտցերը հուլիսի 25-ին կմիանա նոր թիմին ու կխաղա 20 համարի խաղաշապիկով:

Հիշեցնենք, որ Ավստրիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 18 խաղում դառնալով 3 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա