«Բավարիայի» ֆուտբոլիստ Մատիս Տելը մոտ է «Տոտենհեմի» հետ պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հարձակվողը լոնդոնյան թիմում հանդես կգա վարձակալական հիմունքով: «Տոտենհեմը» 60 միլիոն եվրո է առաջարկել «Բավարիային»՝ Տելի տրանսֆերային իրավունքը գնելու համար, բայց մյունխենյան ակումբը մերժել է առաջարկը:
19-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 8 խաղում խփել է 1 գոլ: