Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստուհի Ջուլիա Գվինը մոռացել է հագնել կիսավարտիքը Բունդեսլիգայի խաղում փոխարինման մտնելուց առաջ։
«Նյուրնբերգի» դեմ խաղում (1-1) 24-ամյա գերմանացին, հանելով մարզումային համազգեստը, նկատել է, որ առանց կիսավարտիքի է։ Դրանից հետո Գվինն ուղևորվել է հանդերձարան ու վերադարձել կիսավարտիքը հագին։ Նա խաղադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին։
«Բավարիայի» կանանց թիմը երկրորդն է Գերմանիայի առաջնությունում և 10-րդ տուրից հետո մեկ միավոր է զիջում առաջատար «Վոլֆսբուրգին»։