Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Կոմպանիի գործելակերպից

16:53 / 22.09.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի գործելակերպի որոշ դրույթներից, հայտնում է բրիտանական Goal.com-ը։

Հաղորդվում է, որ 38-ամյա բելգիացի մասնագետը մեկնարկային կազմն ընտրելիս այդ մասին տեղեկությունը ֆուտբոլիստներին հայտնում է SMS հաղորդագրության միջոցով։ Սա դժգոհություն է առաջացրել ֆուտբոլիստների մոտ: Խաղացողները նաև չեն հասկանում Կոմպանիի մոտեցումները կազմում ռոտիացիա կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Բավարիան» Կոմպանիի գլխավորությամբ Բունդեսլիգայում մեկնարկել է չորս անընդմեջ հաղթանակով, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում էլ տանը 9-2 հաաշվով առավելության է հասել Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ