Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-0) կազմակերպել են երեկույթ, հայտնում է Bild-ը:
Գերմանական ակումբի որոշ ֆուտբոլիստների նկատել են Shoko գիշերային ակումբում: Նրանք պարել են և զվարճացել «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Մարտինեսի ընկերակցությամբ, որը հեռուստաընկերություններից մեկի եթերում մեկնաբանել է խաղը:
Ֆուտբոլիստները նաև այցելել են այլ զվարճանքի վայրեր, որի կազմակերպիչները մեծ էկրանի վրա ցուցադրել են «Բավարիայի» խորհրդանիշները և համատեղ տոնել: