Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստների շրջանում դժգոհություններ են առաջացել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի առնչությամբ։
TZ-ի համաձայն՝ որոշ ֆուտբոլիստների համբերության բաժակը լցվում է։ Նրանք կարծում են, որ գերմանացի մասնագետը դադարել է ազդեցություն ունենալ թիմի վրա, իսկ խաղային առումով աճը գրեթե դադարել է։
Ֆուտբոլիստները նաև դժգոհ են, թե ինչպես է Տուխելը հաղորդակցվում իրենց հետ։ Մեկնարկային կազմը ներկայացվում է խաղից ժամեր առաջ, ինչի պատճառով խաղացողների համար բարդ է հարմարվել առաջիկա հանդիպմանը։ Բացի այդ, 50-ամյա մարզիչը շատ քիչ է շփվում ֆուտբոլիստների հետ, հիմականում նրանք զրուցում են նրա օգնականի հետ։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը մարտի 25-ին էր նշանակվել «Բավարիայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով իր հայրենակից Յուլիան Նագելսմանին: