Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը կարիերան կշարունակի Փարիզի ՊՍԺ-ում:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 27-ամյա ֆուտբոլիստի հետ: ՊՍԺ-ի և մյունխենյան գրանդի բանակցությունները եզրափակիչ փուլում են:
Հիշեցնենք, որ Բենժամեն Պավարը Գերմանիայի չեմպիոնի գույները պաշտպանում է 2019-ի հուլիսից, մասնակցել է 162 խաղի՝ դառնալով 12 գոլի և նույնքան արդյունավետ փոխացնման հեղինակ:


