Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել

21:06 / 29.11.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել:

Blick-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ի երեկոյան Կանադայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են Մյունխենի ճանապարհային ոստիկանները: Դևիսը պետք է վճարի 500 եվրո տուգանք: 

Բացի տուգանքից, ֆուտբոլիստը կարող է մեկ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից:

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա