Մյունխենի «Բավարիան» բոլոր մրցաշարերում 16 անընդմեջ հաղթանակից հետո՝ Բունդեսլիգայի 10-րդ տուրում, հյուրընկալվելիս 2-2 հաշիվը գրանցեց Բեռլինի «Ունիոնի» դեմ խաղում:
Գերմանիայի չեմպիոնին երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին պարտությունից փրկեց Հարի Քեյնի գոլը:
Զուգահեռ ընթացած խաղերում Լևերկուզենի «Բայերը» տանը 6-0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին», Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Համբուրգի» դեմ մրցավեճում, իսկ «Լայպցիգն» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»:
«Բավարիան» 28 միավորով մնում է առաջին տեղում, «Լայպցիգը» 22 միավորով երկրորդն է, «Բորուսիան»` 21 միավորով երրորդը, «Բայերը»` 20 միավորով չորրորդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 10-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»` 2-2
Դանիլո Դոեխի, 27, 83 - Լուիս Դիաս, 38, Հարի Քեյն, 90+3
«Համբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-1
Ռենսֆորդ Յեբոա, 90+7 - Քարնի Չուկվուեմեկա, 64
«Բայեր Լևերկուզեն» - «Հայդենհայմ»` 6-0
Պատրիկ Շիկ, 2, 22, Յոնաս Հոֆման, 16, Էռնեստ Պոկու, 27, Իբրահիմ Մազա, 45+1, 53
«Հոֆենհայմ» - «Լայպցիգ»` 3-1
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


