Logo

«Բավարիայի» և «Բորուսիայի» հաղթանակները

20:26 / 01.02.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում ընդունեց «Հոլշտայն Կիլին» և հաղթեց 4-3 հաշվով:

Մյունխենյան ակումբից դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, մեկական գոլ էլ խփեցին գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին և նրա հայրենակից, կիսապաշտպան Ջամալ Մուսիալան:

Դորտմունդի «Բորուսիան» էլ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»: Հյուրերից գոլ խփեցին հարձակվողներ Սերու Գիրասին և Մաքսիմիլիան Բայերը:

«Բավարիան» 51 միավորով առաջատարն է, «Բորուսիան»` 29 միավորով 10-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 20-րդ տուր

«Բավարիա» - «Հոլշտայն Կիլ»` 4-3 

Ջամալ Մուսիալա, 19, Հարի Քեյն, 45+2, 46, Սերժ Գնաբրի, 54 - Ֆին Պորաթ, 62, Սթևան Սկրիբսկի, 90+1, 90+3

«Հայդենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-2 (տեսանյութ)

Մաթիաս Օնսակ, 64 - Սերու Գիրասի, 33, Մաքսիմիլիան Բայեր, 63

Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա