Գերմանիաի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը 6-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին, մեկական անգամ աչքի ընկան հարձակվողներ, գերմանացի Թոմաս Մյուլերն ու ֆրանսիացի Մատիս Տելը, գերմանացի հենակետային կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին:
Զուգահեռաբար ընթացող խաղում Բեռլինի «Ունիոնն» ընդունեց «Ֆրայբուրգին» ու հաղթեց 4-2 հաշվով:
Մայրաքաղաքային ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ սուրինամցի հարձակվող Շերալդո Բեկերը, մեկական գոլ էլ խփեցին գերմանացի հարձակվող Կևին Բերենսը և շվեյցարացի կիսապաշտպան Աիսա Լաիդունին: Հյուրերից աչքի ընկան գերմանացի պաշտպան Մանուել Գուլդեն ու իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն:
32 խաղից հետո «Բավարիան» առաջատարն է և 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ունիոն Բեռլինը» 59 միավորով երրորդն է, «Ֆրայբուրգը» 56 միավորով՝ 5-րդը: «Շալկեն» ունի 30 միավորով ու գտնվում է վտանգավոր գոտում՝ 16-րդ տեղում:
Գերմանիաի առաջնություն, 32-րդ տուր
«Բավարիա» - «Շալկե»՝ 6-0 (տեսանյութ)
Թոմաս Մյուլեր, 21, Ջոշուա Կիմիխ, 29 (11մ), Սերժ Գնաբրի, 50, 85, Մատիս Տել, 80, Նուսաիր Մազրաուի, 90+2
«Ունիոն Բեռլին» - «Բրայբուրգ»՝ 4-2 (տեսանյութ)
Կևին Բերենս, 5, Շերալդո Բերեր, 36, 38, Աիսա Լաիդունի, 90