Logo

«Բավարիայի» և «Այնտրախտի»` խոշոր հաշվով հաղթանակները

20:21 / 02.11.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում տպավորիչ հաղթանակներ տարան Մյունխենի «Բավարիան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Վենսան Կոմպանիի գլխավորած «Բավարիան» տանը 3-0 հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին»: Դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը:

«Այնտրախտն» էլ տանը 7-2 հաշվով առավելության հասավ «Բոխումի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Յուգո Էկիտիկեն:

«Բավարիան» 23 միավորով առաջատարն է, «Այնտրախտը»` 17 միավորով երրորդը, «Ունիոնը»` 15 միավորով 6-րդը, «Բոխումը»` մեկ միավորով 18-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»` 3-0 

Հարի Քեյն, 15, 51, Կինգսլի Կոման, 43

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բոխում»` 7-2 (տեսանյութ)

Յուգո Էկիտիկե, 9, 69, Օմար Մարմուշ, 18, Անսգար Կնաուֆ, 20, Նաթանիել Բրոուն, 32, Մահմուդ Դահուդ, 61, Ջան Ուզուն, 66 - Դանի դե Վիթ, 35, Ֆիլիպ Հոֆման, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ