Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսի դուբլը Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմին օգնեց Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 30-րդ տուրում 8-1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Հեյմշտետենի» նկատմամբ:
19-ամյա հարձակվողն առաջին գոլը խփեց 44-րդ րոպեին, մեկ անգամ էլ աչքի ընկավ 65-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոս «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է 29 խաղի, խփել 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:
Ռեգիոնալ լիգա, 30-րդ տուր
«Հեյմշտետեն» - «Բավարիա-2»՝ 1-8
Ալեքսիս Ֆամբո, 28 - Յունես Այտամեր, 32, 38, 76, Հրանտ-Լեոն Ռանոս, 44, 65, Տիմո Կերն, 54, Յուսուֆ Կաբադայի, 74, 81
Հիշեցնենք, որ Ռանոսը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել էր Կիպրոսի թիմի դեմ մարտի 28-ին Երևանում կայացած ընկերական խաղում (2-2)՝ դառնալով դուբլի հեղինակ։ Նա Հայաստանի հավաքականի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նորամուտի խաղում խփում է երկու գոլ: