Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել կատալոնական «Բարսելոնայի» հասցեին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացած խաղից առաջ գերմանական ակումբի երկրպագուները գոչել են՝ «Who the f### is Barcelona?», հայտնում է Mundo Deportivo-ն:
Առաջին անգամ չէ, որ «Բավարիայի» երկրպագուները ծաղրում և սադրում են կատալոնական ակումբին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին «Բարսելոնան» տնային խաղում 0-3 հաշվով պարտվել էր «Բավարիային» ու երկրորդ տարին անընդմեջ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: