Logo

«Բավարիայի» դարպասապահը տեղափոխվեց «Ինտեր»

22:21 / 07.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
Յան Զոմեր

Մյունխենի «Բավարիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա դարպասապահը երկու տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ։

Յան Զոմերը 2022 թվականին էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Բավարիա», որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի, բաց թողել 45 գոլ: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ այս ամռանն «Ինտերից» հեռացել էր կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ