Logo

«Բավարիայի», «Բայերի» ու «Բորուսիայի» տնային պարտությունները

20:27 / 08.03.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրում միաժամանակ պարտվեցին առաջատար Մյունխենի «Բավարիան», գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» և Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան»:

Մյունխենյան գրանդը տանը 2-3 հաշվով պարտվեց «Բոխումին»: Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուի դուբլի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն ոչ միայն չպահպանեց առավելությունը, այլև պարտվեց: 42-րդ րոպեից «Բավարիան» խաղում էր 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան:

«Բայերը» տանը 0-2 հաշվով պարտվեց Բրեմենի «Վերդերին», իսկ «Բորուսիան» սեփական ստադիոնում 0-1 հաշվով պարտվեց «Աուգսբուրգին»:

«Բավարիան» 61 միավորով առաջատարն է, «Բայերը»` 53 միավորով երկրորդը, «Բորուսիան»` 35 միավորով 10-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 25-րդ տուր

«Բավարիա» - «Բոխում»` 2-3 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 14, 28 - Յակով Մեդիչ, 31, Իբրահիմա Սիսոկո, 51, Մաթյուս Բերո, 71

Հեռացում` Ժոաու Պալինյա, 42 («Բավարիա»)

Չիրացված 11-մետրանոց` Սերժ Գնաբրի, 22 («Բավարիա»)

«Բայեր Լևերկուզեն» - «Վերդեր Բրեմեն»` 0-2 (տեսանյութ)

Ռոմանո Շմիդ, 7, Ջասթին Նջինմա, 90+4

«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»` 0-1 (տեսանյութ)

Ջեֆրեյ Գուվելեու, 23

Բունդեսլիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ