Logo

«Բավարիայի» 8 ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

14:46 / 18.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» լուրջ կորուստներով է մոտենում 2023/24 մրցաշրջանի վերջին հանդիպմանը.

«Հարի Քեյնը, Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան, Կինգսլի Կոմանը չեն լինելու մեր կազմում։ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը հիվանդացել է։ Կիմ Մին Ջեն ու Ռաֆայել Գերեյրուն վնասվածք ունեն, իսկ Սաշա Բույը բացակայելու է անձնական խնդիրի պատճառով»,- նշել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բավարիան» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 19-ին և Բունդեսլիգայի 34-րդ տուրում կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ