Ավստրիացի Քրիստոֆ Ֆրոյնդը նշանակվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
46-ամյա մասնագետը գերմանական ակումբում աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ից:
Քրիստոֆ Ֆրոյնդը 2015 թվականի հուլիսից մարզական տնօրենի պաշտոնն է զբաղեցնում ավստրիական «Զալցբուրգում», պայմանագրի ժամկետը կսպառվի օգոստոսի 31-ին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր բոսնիացի Հասան Սալիհամիջիչը: