Logo

«Բավարիան» ու «Քյոլնը» պարտվեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

20:28 / 18.02.2023Վիդեո
null

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ու պարտվեց 2-3 հաշվով:

Տանտերերից գոլով աչքի ընկան գերմանացի կիսապաշտպաններ Լարս Շտինդլն ու Յոնաս Հոֆմանը և ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը: Մյունխենյան ակումբից գոլեր խփեցին կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգն ու ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը:

Հանդիպման 8-րդ րոպեից «Բավարիան» խաղում էր 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն:

«Բավարիան» 43 միավորով առաջին տեղում է, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 8-րդն է՝ 29 միավոր:

«Քյոլնն» արտագնա պարտություն կրեցի «Շտուտգարտից» 0-3 հաշվով: Գոլով աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Ժիլ Դիաշը, խորվաթ պաշտպան Բորնա Սոսան և ֆրանսիացի հարձակվող Տանգի Կուլիբալին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում մասնակցեց ամբողջ երկրորդ խաղակեսին, իսկ 84-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:

«Քյոլնը» 26 միավորով 11-րդն է, իսկ «Շտուտգարտը»՝ 19 միավորով 14-րդը:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»՝ 3-2

Լարս Շտինդլ, 13, Յոնաս Հոֆման, 55 - Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 35, Մատիս Տել, 90+3

Հեռացում՝ Դայո Ուպամեկանո, 8 («Բավարիա»)

«Շտուտգարտ» - «Քյոլն»՝ 3-0 (տեսանյութ)

Ժիլ Դիաշ, 9, Բորնա Սոսա, 59, Տանգի Կուլիբալի, 74


ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Բոխում» - «Ֆրայբուրգ»՝ 0-2

«Վոլֆսբուրգ» - «Լայպցիգ»՝ 0-3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ