Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Պաբլո Բարիոսը կարող է հեռանալ ակումբից, գրում է Bayern & Germany-ն։
Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» ու «Չելսին», որոնք պատրաստ են նրա տեղափոխության համար «Ռոխիբլանկոսին» վճարել 70 միլիոն եվրո։
21-ամյա կիսապաշտպանը մադրիդյան գրանդի հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի, որով նրա հրաժարագինը 100 միլիոն եվրո է։
Բարիոսը 2017 թվականից «Աթլետիկոյի» համակարգում է և ակումբում 85 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 ասիստ։