«Չելսին» ու «Բավարիան» նախնական բանակցություններ են սկսել իրենց ֆուտբոլիստների փոխանակման շուրջ, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գործարքի կայացման դեպքում «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կտեղափոխվի «Բավարիա», իսկ մյունխենցիների հարձակվող Մատիս Տելը՝ հակառակ ուղղությամբ: Ակումբները դեռ մոտ չեն համաձայնության հասնելուն, բայց բանակցությունների առաջին փուլն արդեն կայացել է:
Նկունկուն այս մրցաշրջանում 28 խաղում խփել է 13 գոլ, իսկ Տելը 12 խաղում դեռևս չի բացել իր գոլերի թիվը: