Logo

«Բավարիան» ու «Բորուսիան» մարտական ոչ-ոքի գրանցեցին

22:47 / 12.04.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և բաց թողեց հաղթանակը` 2-2:

Տանտերերից գոլ խփեցին Ռաֆայել Գերեյրուն և Սերժ Գնաբրին, «Բորուսիայից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Մաքսիմիլիան Բայերը և Վալդեմար Անտոնը:

Վենսան Կոմպանիի թիմը 69 միավորով առաջատարն է, 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Բորուսիան» 42 միավորով 8-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»` 2-2

Ռաֆայել Գերեյրու, 65, Սերժ Գնաբրի, 69 - Մաքսիմիլիան Բայեր, 48, Վալդեմար Անտոն, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ