Logo

«Բավարիան» ու «Բորուսիան» հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

20:28 / 11.02.2023Վիդեո
null

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 3-0 հաշվով առավելության հասավ «Բոխումի» նկատմամբ:

Գոլով աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Կոմանը և գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին (11մ):

«Բավարիան» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բոխումը» 19 միավորով 15-րդն է:

Նույն տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:

Երկրորդ խաղակեսում խփած գնդակով աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջեյմի Բայնո-Գիտենսը և գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը:

«Բորուսիան» 40 միավորով երկրորդն է, իսկ «Վերդերը» 9-րդն է՝ 27 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բավարիա» - «Բոխում»՝ 3-0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 41,  Քինգսլի Կոման, 64, Սերժ Գնաբրի (11մ.), 73

«Վերդեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0-2 (տեսանյութ)

Ջեյմի Բայնո-Գիտենս, 63, Յուլիան Բրանդտ, 85


ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Ֆրայբուրգ» - «Շտուտգարտ»՝ 2-1

«Հոֆենհայմ» - «Բայեր Լևերկուզեն»՝ 1-3

«Մայնց» - «Աուգսբուրգ»՝ 3-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ