Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ։ Առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը ոչ-ոքիով բաժանվեց գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» հետ` 1-1։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գեղեցիկ գոլով։ 31-րդ րոպեին հաշիվը բացեց «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, իսկ դաշտի տերերը 8 րոպե անց պատասխանեցին Ալեքսանդր Պավլովիչի տպավորիչ հարվածով։
«Բավարիան» առաջին միավորները կորցրեց Բունդեսլիգայի այս մրցաշրջանում, բայց շարունակում է 13 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» 10 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Գերմանիայի Բունդեսլիգա, 5-րդ տուր
«Բավարիա» - «Բայեր»` 1-1
Ալեքսանդր Պավլովիչ, 39 – Ռոբերտ Անդրիխ, 31


