Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում հանդիպեցին առաջնության առաջատարներ Մյունխենի «Բավարիան» ու Լևերկուզենի «Բայերը»։
Արդյունավետ խաղում թիմերը հաղթողին չպարզեցին՝ 2-2։
«Բավարիան» ու «Բայերն» առաջին միավորները կորցրին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Թիմերը 10-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Գերմանիայի առաջնություն, 4-րդ տուր
«Բավարիա» - «Բայեր» 2-2
Հարի Քեյն, 7, Լեոն Գորեցկա, 86 - Ալեխանդրո Գրիմալդո, 24, Էքսեկիել Պալասիոս, 90+4 (11մ.)