Logo

«Բավարիան» տրանսֆեր է համաձայնեցրել

11:40 / 06.12.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Գրանադայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսան կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 15 միլիոն եվրո: Կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր։

Սարագոսան «Գրանադայի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, դարձել 5 գոլի ու 2 ասիստի հեղինակ:

Սարագոսան այս տարի է նորամուտը նշել Իսպանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է մեկ հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա