«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Մյունխենյան ակումբը սպասում է 21-ամյա ֆուտբոլիստի համաձայնությանը, որպեսզի սկսի լևերկուզենցիների հետ բանակցությունները:
«Բավարիայում» ակնկալում են, որ գործարքի արժեքը կկազմի 130-140 միլիոն եվրո, և պատրաստ են նման ծախս կատարել:
Ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում Վիրցը խփել է 15 գոլ, կատարել 13 ասիստ: