«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով, գրում է The Sun-ը:
Մյունխենյան գրանդը շարունակում է ձախեզրային հարձակվող փնտրել՝ Լերոյ Սանեին փոխարինելու համար, բայց մի շարք տարբերակներ արդեն բացառվել են. ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» մերժել են Բրեդլի Բարկոլայի և Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ հարցումները, իսկ Նիկո Ուիլյամսը նախապատվությունը տալիս է «Բարսելոնա» տեղափոխությանը: Ուստի Ռեշֆորդի տարբերակը դառնում է իրատեսական:
Ի տարբերություն մյուս ֆուտբոլիստների՝ Ռեշֆորդի տրանսֆերային արժեքն էլ համեմատաբար ցածր է. ՄՅՈՒ-ն պահանջում է 45 միլիոն եվրո:
Ռեշֆորդն «Ասթոն Վիլայում» վարձավճարով հանդես գալու ընթացքում 27 խաղում խփել է 4 գոլ:


