«Կոպենհագենի» դեմ արտագնա խաղում հաղթանակի հասնելով՝ Մյունխենի «Բավարիան» ռեկորդային ցուցանիշ է գրանցել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում:
Գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա խաղերում անպարտելիության շարքը հասցրել է 18 խաղի, ինչը բացարձակ ռեկորդ է մրցաշարում:
Հիշեցնենք, որ «Կոպենհագենի» դեմ խաղում «Բավարիան» պարտվում էր 0-1 հաշվով, սակայն կարողացավ կամային հաղթանակի հասնել Ջամալ Մուսիալայի ու Մատիս Թելի գոլերի օգնությամբ: