Logo

«Բավարիան» պատմական ռեկորդ է գրանցել թոփ-5 լիգաների ակումբների շրջանում

18:27 / 30.10.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Քյոլնին» հաղթելուց հետո պատմական ռեկորդ է գրանցել, հաղորդում է Opta-ն: 

Մյունխենյան գրանդը մրցաշրջանի մեկնարկային 14 խաղերում նույնքան հաղթանակ է տարել: Սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ եվրոպական թոփ-5 լիգաների ներկայացուցիչ ակումբը մրցաշրջանի մեկնարկում անընդմեջ հաղթանակների քանակով նման ցուցանիշ է գրանցում: 

«Բավարիան» առաջատար է Բունդեսլիգայում, Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում, նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթն ու հաղթահարել է երկու փուլ Գերմանիայի գավաթի խաղարկությունում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ