Logo

«Բավարիան» Նոյերին փոխարինելու նոր թեկնածու ունի

12:18 / 13.10.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Գրեգոր Կոբելի ծառայություններով, հայտնում է FT-ը։

25-ամյա դարպասապահը 2021 թվականին է «Շտուտգարտից» տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում անցկացրել է 85 հանդիպում ու բաց թողել 109 գնդակ։ Վերջերս Կոբելը մինչև 2028 թվականը երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը «Մեղուների» հետ։

«Բավարիայի» ղեկավարները շարունակում են բանակցությունները դարպասապահի ներկայացուցիչների հետ և Կոբելին դիտարկում են որպես Մանուել Նոյերին փոխարինող։ Ընթացիկ մրցաշրջանում շվեյցարացին 10 հանդիպման է մասնակցել, երկուսում եղել է թիմի ավագի թևկապով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա