Մյունխենի «Բավարիան» հայտաարարեց ակումբի գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին։ 57-ամյա գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդին՝ ինձ ցուցաբերած վստահության համար։ Ես անհամբեր սպասում եմ նրանց հետ աշխատանքը շարունակելուն: «Բավարիայում» աշխատելը միշտ հոգեհարազատ է ինձ»,- ասել է Դրեզենը պայմանագիրը ստորագրելուց հետո:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսից է Դրեզենը զբաղեցնում գերմանական ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը: