Logo

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Նոյերի ու մյուս դարպասապահի հետ

11:50 / 29.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Բավարիա-2023

Մյունխենի «Բավարիան» ու գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը մեկ տարով երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Նոյերը 2011 թվականին գերմանական «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա», որի կազմում անցկացրել է 494 հանդիպում, իսկ 2017-ից թիմի ավագն է։ Ոտքի կոտրվածքի պատճառով նա խաղադաշտ դուրս չի եկել 2022-ի դեկտեմբերի 1-ից:

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել նաև գերմանացի դարպասապահ Սվեն Ուլյարխի հետ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա