«Բավարիան» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային խաղաշապիկը:
Հիմնական գույներն են կարմիրն ու սպիտակը:
«Ոճավորված M տառը ներառված է որպես ակնառու դիզայնի տարր, քանի որ «Բավարիան» մեծ նշանակություն է տալիս իր հարազատ քաղաքին՝ Մյունխենին», - գրված է ակումբի հայտարարությունում:
Գերմանիայի չեմպիոնը նոր խաղաշապիկով ելույթները սկսելու է աշխարհի ակումբային առաջնությունում, որը մեկնարկելու է հունիսի 15-ին:


