Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգան։ Մեկնարկային տուրի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 6-1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Մյունխենյան ակումբի կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Կիմիխը, ֆրանսիացի պաշտպան Պավարը, սենեգալցի հարձակվող Մանեն, գերմանացի կիսապաշտպան Մուսիալան (դուբլ), գերմանացի հարձակվող Գնաբրին։ Տանտերերի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց ֆրանսիացի հարձակվող Մուանին։
Հաջորդ տուրում մյունխենյան ակումբը օգոստոսի 14-ին սեփական խաղադաշտում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ։ «Այնտրախտն» օգոստոսի 13-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Հերտայի» հետ։
Բունդեսլիգա, 1-ին տուր
«Այնտրախտ» - «Բավարիա»՝ 1-6
Կոլո Մուանի, 64 - Ջոշուա Կիմիխ, 5, Բենժամին Պավար, 11, Սադիո Մանե, 29, Ջամալ Մուսիալա, 35, 83, Սերժ Գնաբրի, 43


