Մյունխենի «Բավարիայի» հարձակման գծի առաջատարներ, անգլիացի Հարի Քեյնը, գերմանացիներ Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան ու Սերժ Գնաբրին բաց են թողնելու Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրի հանդիպումը «Վոլֆսբուրգի» դեմ։ Այդ մասին հայտնել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը.
«Հարձակման գծի բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք «Ռեալի» դեմ խաղում (1-2) մեկնարկային կազմում էին, չեն կարող թիմին օգնել «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը։ Հարի Քեյնը մեջքի վնասվածք ունի։ Սերժ Գնաբրին ապաքինվում է վնասվածքից և հավանական է, որ բաց կթողնի նաև Եվրո-2024-ը։
Ինչ վերաբերում է Սանեին, չեմ կարծում, որ նրան կտեսնենք հաջորդ երկու խաղերին։ Մուսիալան «Արսենալի» դեմ հանդիպումից խաղում է ծնկի ցավերով։ Նա նույնպես բաց կթողնի «Վոլֆսբուրգի» դեմ խաղը»,- Տոխելի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
«Բավարիա» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը կայանալու է մայիսի 12-ին` Երևանի ժամանակով 19:30-ից սկսած։