Logo

«Բավարիան» լուրջ կորուստ ունի Չեմպիոնների լիգայի խաղից առաջ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:44 / 11.10.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղը, հայտնում է Bild-ը:

Գերմանացին ուսի շրջանում ցավ է զգացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպումից հետո (2-2): 

Նոյերին փոխարինելու է նրա հայրենակիցը՝ Սվեն Ուլրայխը:

«Վիկտորիա Պլզեն» - «Բավարիա» խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ