Logo

«Բավարիան» լարված պայքարում ուժեղ էր «Աուգսբուրգից»

20:33 / 27.01.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Աուքսբուրգին»:

Մյունխենյան ակումբից գոլով աչքի ընկան Ալեքսանդր Պավլովիչը, Ալֆոնսո Դևիսն ու Հարի Քեյնը: Անգլիացի հարձակվողի համար սա 23-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Էրմեդին Դեմիրովիչը:

Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը 47 միավորով 2-րդն է: «Աուգսբուրգը» 12-րդն է 21 միավորով:

Բունդեսլիգա, 19-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2-3

Էրմեդին Դեմիրովիչ, 52, 90+4 (11մ) - Ալեքսանդր Պավլովիչ, 23, Ալֆոնսո Դևիս, 45+5, Հարի Քեյն, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ