Մյունխենի «Բավարիան» գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բոխումից»:
Մյունխենյան ակումբը բոլոր մրցաշարերում կրեց 3-րդ, իսկ Բունդեսլիգայում՝ 2-րդ անընդմեջ պարտությունը: Հյուրերի կազմում հերթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը 25 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Նախորդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով պարտվել էր առաջատար Լևերկուզենի «Բայերին», որին արդեն զիջում է 8 միավոր։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 50 միավորով և երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Բոխումը» վաստակեց 25 միավոր՝ բարձրանալով 11-րդ տեղ:
Բունդեսլիգա, 22-րդ տուր
«Բոխում» - «Բավարիա»՝ 3-2
Տակումա Ասանո, 38, Կևին Շլոտերբեկ, 44, Կևին Շտոգեր (11մ), 78 - Ջամալ Մուսիալա, 14, Հարի Քեյն, 87


