Logo

«Բավարիան» խոշոր տրանսֆեր իրականացրեց

22:51 / 07.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեն տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։

Գերմանական գրանդի պաշտոնական կայքը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` մյունխենյան ակումբը վճարել է ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը` 45 միլիոն ֆունտ ստերլինգ։ Կախված Օլիսեի ելույթներից` նախնական գումարին կարող է ավելանալ ևս 5 միլիոն եվրո հավելավճար։

Օլիսեի տրանսֆեր «Բավարիայի» պատմության մեջ չորրորդ ամենաթանկն է, հաղորդում է Transfermarkt-ը։

Ֆրանսիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելաս» էր տեղափոխվել 2021 թ. հուլիսին և 90 խաղում դարձել է 16 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ