Logo

«Բավարիան» խնդիրներ չունեցավ

21:23 / 08.10.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 3-0 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը, ևս մեկ գոլ խփեց գերմանացի վինգեր Լերոյ Սանեն։

«Բավարիան» 17 միավորով երրորդ տեղում է և 2 միավոր հետ է առաջատար Լևերկուզենի «Բայերից», որը հոկտեմբերի 8-ին 3-0 հաշվով հաղթել էր «Քյոլնին»։ «Ֆրայբուրգը» 10 միավորով 8-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 3-0

Կինգսլի Կոման, 12, 85, Լերոյ Սանե, 25

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ