Logo

«Բավարիան» կբանակցի Նոյերի հետ

22:41 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերին: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Ակումբը մինչև տարեվերջ նոր պայմանագրի շուրջ կբանակցի 38-ամյա գերմանացու հետ: Նոյերի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին:

Հաղորդվում է, որ Նոյերը «Բավարիայի» դարպասը կարող է պաշտպանել մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը: Նրա հեռանալուց հետո թիմ կվերադառնա Գերմանիայի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Շտուտգարտում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ