Բունդեսլիգայի 24-րդ տուրը մեկնարկեց Մյունխենի «Բավարիայի»՝ Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտի» դեմ արտագնա խաղում կամային հաղթանակով` 3-1:
Մյունխենյան գրանդից գոլ խփեցին ֆրանսիացի վինգերներ Մայքլ Օլիսեն ու Կինգսլի Կոմանը, գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 61 միավորով մնում է առաջին տեղում, երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերից» առաջ է 11 միավորով: «Շտուտգարտը» 36 միավորով 7-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 24-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բավարիա»` 1-3 (տեսանյութ)
Անժելո Շտիլեր, 34 - Մայքլ Օլիսե, 45, Լեոն Գորեցկա, 64, Կինգսլի Կոման, 90