Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և հաղթեց 4-0 հաշվով:
Գոլ խփեցին ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն, գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան, Սերժ Գնաբրին և ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեն:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 58 միավորով առաջին տեղում է, «Այնտրախտը»` 42 միավորով երրորդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 23-րդ տուր
«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 4-0 (տեսանյութ)
Մայքլ Օլիսե, 45+2, Հիրոկի Իտո, 61, Ջամալ Մուսիալա, 83, Սերժ Գնաբրի, 90+2