Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» շարունակում է անպարտելիության շարքը Բունդեսլիգայում: 5-րդ տուրում մյունխենյան գրանդը սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Բոխումի» դարպասը:
Հեթ-տրիկ ձևակերպեց Հարի Քեյնը, 1-ական գոլ գրանցեցին Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, Մատեյս դե Լիխտը, Լերոյ Սանեն և Մաթիս Տելը:
Բունդեսլիգայի մեկնարկային 5 խաղից հետո Թոմաս Տուխելի թիմը ունի 4 հաղթանակ և 1 ոչ-ոքի:
3 միավոր վաստակեց նաև Դորտմունդի «Բորուսիան»: «Մեղուները» 1-0 հաշվով պարտության մատնեցին «Վոլֆսբուրգին»: Հանդիպման միակ գնդակը 68-րդ րոպեին խփեց Մարկո Ռոյսը:
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 0-1 հաշվով զիջեց «Լայպցիգին»: 75-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Տիմո Վերները:
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չմասնակցեց խաղին:
Բունդեսլիգա, 5-րդ տուր
«Բավարիա» - «Բոխում»՝ 7-0
Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 4, Հարի Քեյն, 13, 54 (11մ), 88, Մատեյս դե Լիխտ, 29, Լերոյ Սանե, 38, Մաթիս Տել, 81
«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»՝ 1-0
Մարկո Ռոյս, 68
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Լայպցիգ»՝ 0-1
Տիմո Վերներ, 75