«Բավարիան» և թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է մյունխենցիների կայքը:
39-ամյա մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Բելգիացի մարզչի նախորդ պայմանագրի ժամկետը գործում էր մինչև 2027 թվականի ամառը։
Վենսան Կոմպանին «Բավարիան» գլխավորում է 2024 թվականի հուլիսից։ Նրա հետ թիմը 2024/25 մրցաշրջանում նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը, իսկ 2025/26 մրցաշրջանում հաղթել է մեկնարկային 11 խաղերը:
Կոմպանիի գլխավորությամբ գերմանական գրանդն անցկացրել է 67 հանդիպում (49 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 9 պարտություն)։
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


