Logo

«Բավարիան» հյուրընկալվելիս հաղթեց «Քյոլնին»

01:24 / 25.11.2023Ֆուտբոլ
Բավարիա-Քյոլն-2023

Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ։

20-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի 12 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ ու կատարել 5 գոլային փոխանցում։ «Քյոլնի» հայտացուցակից հերթական անգամ բացակայում էր հայ հարձակվող Սարգիս Ադամյանը։

«Քյոլնը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ մյունխենցիները վաստակեցին 32 միավոր և բարձրացան առաջին տեղ։ Մեկ խաղ պակաս անցկացրած Լևերկուզենի «Բայերը» 31 միավորով երկրորդ տեղում է։

Բունդեսլիգա, 12-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 0-1

Հարի Քեյն, 20

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ