Logo

«Բավարիան» հրաժարվել է Տեն Հագին հրավիրելու գաղափարից

22:36 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հրաժարվել է գլխավոր մարզչի պաշտոնում հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագին հրավիրելու գաղափարից, գրում է Bild-ը։

«Բավարիան» նախապատվությունը տալիս է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։ Գերմանական ակումբի ղեկավարները շարունակում են լավ հարաբերություններ պահպանել 59-ամյա մասնագետի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» պատրաստ է գլխավոր մարզիչ նշանակել Էրիկ Տեն Հագին, եթե նա հեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», որի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բավարիայում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա