Logo

«Բավարիան» հետաքրքրված է «Լիլի» գոլահարի ծառայություններով

14:21 / 16.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։

Sky Sport-ը գրում է, որ մյունխենյան գրանդն սկսել է լրջորեն հետաքրքրվել կանադացի ֆուտբոլիստի ծառայություններով ու հետևել նրա խաղին։ 24-ամյա հարձակվողի խաղաոճը հատկապես դուր է գալիս Գերմանիայի 33-ակի չեմպիոնի սպորտային տնօրեն Մաքս Էբերլին։

Ըստ աղբյուրի` Դևիդին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև իտալական գրանդները` «Ինտերը», «Յունվետուսն» ու «Միլանը», ինչպես նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Հարձակվողի ու «Լիլի» միջև պայմանագիրը լրանում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նա պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ակումբից։

Ջոնաթան Դևիդը 2024/25 մրցաշրջանում 19 խաղում խփել է 13 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ