Մյունխենի «Բավարիան» հետ է կանչել թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ նոր պայմանագրի առաջարկը, հայտնում է հանրահայտ լրագրող Քրիսիտիան Ֆալկը:
Գերմանական գրանդը պատրաստ էր բարձրացնել 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի չափն ու վճարել տարեկան 22 միլիոն եվրո: Այժմ ակումբի ղեկավարները փոխել են իրենց որոշումը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Յոզուա Կիմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է մեկ գոլ, կատարել 6 ասիստ: